Նախկինում հայտնի ֆուտբոլիստ Պելեն կարծիք է հայտնել ապագայում Արգենտինայի հավաքականի և աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստներից մեկի՝ Լիոնել Մեսսիի ապագա հաջողությունների վերաբերյալ։
«Մեսսին դեռ կարող է հաղթել Աշխարհի առաջնությունը։ Չեմ կասկածում, որ նա կխաղա մյուս մրցաշարում, թեպետ կլինի 31 տարեկան», — ասել է անվանի բրազիլացին։
Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին հավաքականի հետ միասին նվաճել է Մունդիալ 2014-ի արծաթե մեդալները։