Արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին, ով ներկայում վերականգնվում է վնասվածքից, պատրաստվում է դատարան դիմել ընդդեմ El Mundo պարբերականի, որը ֆուտբոլիստին հարկեր չվճարելու մեջ էր մեղադել, հայտնում է Cadena Cope-ը:
Մասնավորապես, իսպանացի լրագրողներն ավելի վաղ տեղեկություններ էին հրապարակել, որոնց համաձայն, Մեսսին դեռևս 2012-2013 թվականներին խաբեությամբ գրպանել է բարեգործական խաղերից ստացված գումարներ:
Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է, որ ոչ ինքը և ոչ էլ իր հայրը երբեք ընդգրկված չեն եղել փողերի գրպանման վերաբերյալ և ոչ մի դատավարության մեջ: Մեսսին նշել է նաև, որ ոչ մի գրոշ չի վերցրել բարեգործական խաղերից ստացված գումարներից: