Կատալոնական «Բարսելոնի» ղեկավարությունը շարունակում է աշխատել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ պայմանագիրը երկարաձգելու ուղղությամբ. տեղեկացնում է AS-ը։
Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը հոր հետ ծրագրում են ակումբի հետ բանակցությունները շարունակել Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպումից հետո։ «Կապտանռնագույնները» պատրաստ են «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրին առաջարկել տարեկան 24 մլն եվրո աշխատավարձ։ Այս պահին Մեսսին տարեկան ստանում է 29 մլն եվրո, սակայն տարբեր բոնուսներով։
«Ռեալը» և «Բարսելոնը» կհանդիպեն դեկտեմբերի 3-ին։