London Chess Classic FIDE Open-ում կայացել է 9 տուրից 7-ը։
Հրանտ Մելքումյանը չի զիջում իր դիրքերը։ Նա 6․5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
2-րդ տեղում 6 միավորով Իսրայելի ներկայացուցիչ Տամիր Նաբատին է, իսկ 18 մասնակից, որոնց թվում նաև Գաբրիել Սարգսյանը, 5․5 միավորով կիսում է 3-20-րդ տեղերը։
Գաբրիելը լրացուցիչ միավորներով 4-րդ տեղում է։
Այսօր Londen Chess Classic FIDE Open-ում տեղի են ունենալու նախավերջին՝ 8-րդ տուրի հանդիպումները։ Հրանտը սևերով խաղալու է Տամիր Նաբատիի, իսկ Գաբրիելը՝ Ֆլորիան Հենդկեի հետ։