տուն Քաղաքական Միջազգային Մերկելն ու Պուտինը տարբեր դիրքորոշումներ են հայտնել Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ

Մերկելն ու Պուտինը տարբեր դիրքորոշումներ են հայտնել Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ

71
0

merkel-putin-frankreich

Երեկ Միլանում կայացել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի ժամանակ քննարկվել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Կողմերը կրկին ունեցել են այդ հարցի պատճառների վերաբերյալ ծայրահեղ տարբեր կարծիքներ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Հաղորդում է Ria-Novosti գործակալությունը։

«Երկարատև (մոտ 2.5 ժամ) և մանրամասն զրույցի ժամանակ Պուտինն ու Մերկելը ստուգել են իրենց դիրքորոշումները Մինսկի պայմանավորվածությունների կատարման ընթացքի վերաբերյալ։ Հատուկ շեշտվել է Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտող կողմերի զորքերի հետքաշման գործընթացը», — ասել է Պեսկովը։

«Կողմերը լուրջ տարաձայնություններ ունեն ներուկրաինական ճգնաժամի պատճառների, ինչպես նաև ընթացքի վերաբերյալ», — ասել է նա։

Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը ուշ է ժամանել Միլան, և Մերկելի հետ ահնդիպումը հետաձգվել է մի քանի ժամով։