Նոր Զելանդիայում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին շփոթության մեջ է գցել տեղի՝ մաորի ցեղի ոճով ողջունելու ավանդույթը: Այս մասին գրում է The Daily Mail-ը: Այն առաջնորդներն ու հայտնի անձինք, ովքեր առաջին անգամ են ժամանում Նոր Զելանդիա, շատ են զարմանում քթերի հպման միջոցով մեկը մյուսին ողջունելու ավանդույթից:
Լուսանկարներից պարզ է դառնում, որ Մերկելը բավականին զարմացել է այդ ժեստից: