տուն Լուրեր Մերկելից մի նեղացեք, Նազարբաևից նեղացեք

Մերկելից մի նեղացեք, Նազարբաևից նեղացեք

83
0

110

«Առաջին անգամ է, որ ՀՀ-ն հանդես եկավ որպես սուբյեկտ: Մենք գիտենք, որ  բազմիցս Ցեղապանության հարցը  պետություններն օգտագործել են` առաջ մղելով իրենց շահերը, բայց այս անգամ, այն, ինչ տեղի ունենցավ Եվրոպական խորհրդարնում,  Հայաստանի ակտիվ աշխատանքի և հորդորների արդյունք է»,- այսօր լրագրողների հետ հանիդպման ընթացքում ասաց պատգամավոր Ալեքսան Արզումանյանըˋ խոսելով  ԵԽ-ի կողմից ընդունված բանաձևից:

«Իրոք, պատեհ առիթ է ստեղծվել մեզ համարˋ հնարավորինս լայն ներկայացնել 100- ամյա տարելիցը, ու, ոնց որ թե, ստացվում է»,- նշեց Ալեքսանդր Արզումանյանը: Ինչ վերաբերում է Թուրքիայի արձագանքներին, պատգամավորը դրանք որակեց ոչ ադեկվատ ու անհասկանալի.

«Թուրքիան ցուցաբերում է ոչ ադեկվատ, բավականին անհասկանալի դիրքորոշում, որն իրոք ձանձրացնում է  միջազգային  հանրությանը: Թուրքիան դեռևս չի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ այլևս այս տարածաշրջանի ամենակարևոր դերակատարներից չէ»,- ասաց բանախոսն ու ավելացրեց. «Թուրքիայի ոչ ադեկվատ պահվածքը, եթե շարունակվի, ապա միջազգային հանրության կողմից իրենք է´լ ավելի  հակադարձ վերաբերմունքի կարժանանան»:

Ինչ վերաբերում  Էրդողանի արտահայտություններին՝ պատգամավորը նկատեց, որ դրանք  մեկ-մեկ զարմանք են առաջացնում, թե նա ինչպիսի  կրթություն է ստացել և ինչ շրջապատում  մեծացել:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին տարբեր երկրների մասնակցությանըˋ մասնավորապես նշեց. «Մերկելից մի նեղացեք, Նազարբաևից նեղացեք»: