տուն Քաղաքական Միջազգային Մերկելը Մոսկվային սպառնացել է նոր պատժամիջոցներով

Մերկելը Մոսկվային սպառնացել է նոր պատժամիջոցներով

104
0

120629025425-angela-merkel-file-story-top

Եվրամիությունը կարող է ընդլայնել Մոսկվայի դեմ պատժամիջոցները, եթե Դոնբասում իրավիճակը սրվի։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։

«Մենք հույս ունենք, որ հակամարտությունը դիվանագիտական կարգավորում կունենա։ Սակայն, նաև նշում ենք, որ չենք կարող բացառել նոր պատժամիջոցները, եթե իրավիճակը վատթարանա», — ասել է Գերմանիայի կանցլերը Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լևենսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Պատժամիջոցներով սպառնացել է նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ով նոր փաթեթի ընդունման ժամկետ էր նշել հաջորդ շաբաթը։