տուն Քաղաքական Միջազգային Մերկելը հրաժարվում է ոչ պաշտոնական բանակցություններ վարել Մեծ Բրիտանիայի հետ

Մերկելը հրաժարվում է ոչ պաշտոնական բանակցություններ վարել Մեծ Բրիտանիայի հետ

106
0

German Chancellor Merkel addresses to media after meeting Polish PM Tusk in WarsawԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել Է, թե սպասում Է, որ Մեծ Բրիտանիան, Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի համաձայն, ծանուցում կուղարկի Եվրամիության ղեկավարությանը, մինչեւ այդ պահը Լոնդոնի հետ ոչ պաշտոնական բանակցություններ չեն լինի

«Իրականությունն այն Է, որ Մեծ Բրիտանիայի քաղաքացիների մեծամասնությունն արտահայտվել Է Եվրամիությունից երկրի դուրս գալու օգտին: Ուստի ես որոշակի պահի Մեծ Բրիտանիայի կառավարությունից Եվրամիությանն ուղղված հաղորդում եմ սպասում՝ Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի համաձայն»,-հունիսի 27-ին Բեռլինում լրագրողներին ասել Է Մերկելը:

Նրա խոսքով՝ քանի որ հաջորդ քայլը պետք Է կատարի Լոնդոնը, ապա ինքը չի կարող ոչ արգելակել, ոչ Էլ արագացնել այդ գործընթացը:

«Կա որոշակի ըմբռնում, որ Մեծ Բրիտանիային այժմ ժամանակ Է հարկավոր, որպեսզի վերլուծի հանգամանքները… Եվրամիությունից դուրս գալու ցանկության պաշտոնական արտահայտումից առաջ ոչ պաշտոնական բանակցություններ չեն լինի»,-հավելել Է Գերմանիայի կանցլերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: