Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ սիրիական հակամարտության լուծումն անհնար կլինի գտնել առանց Ռուսաստանի, հաղորդում է Reuters-ը:
Դրա մասին Մերկելը խոսել է Գերմանիայում`Բեռլինի պատի անկման 25-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ:
«Սա հատկապես ճիշտ է Սիրիայի դեպքում, որտեղ լուծում կարող է գտնվել Ռուսաստանի մասնակցությամբ, և ոչ մի կերպ, առանց նրա», — նշել է Մերկելը:
Այլ թեմաներից զատ, Մերկելը խոսել է նաև Եվրոպայում փախստականների ճգնաժամի մասին: