Այս պահին դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ճանապարհը:
Այսօր վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ճանապարհին 5 ավտոմեքենա է արգելափակման մեջ հայտնվել: Ինչպես Araratnews.am-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնից, ճանապարհն անանցանելի է մերկասառույցի պատճառով և կարող են շարունակվել մեքենաների կուտակումները.«Այս պահին ավազով աշխատանքներ են տարվում ճանապարհը բացելու համար: Խնդիրներ կային, որովհետև փրկարար ծառայության մեքենան խափանվել էր, բայց արդեն վերանորոգվել է և գնում է օգնության»: