տուն Լուրեր Մերձդնեստրը լիակատար աջակցություն և զորակցություն է հայտնել ԼՂՀ-ին

Մերձդնեստրը լիակատար աջակցություն և զորակցություն է հայտնել ԼՂՀ-ին

130
0

13Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը և Մերձդենստրի Մոլդովական Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վիտալի Իգնատևը  հեռախոսազրույցի ընթացքում  անդրադարձել են ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում Ադրբեջանի սանձազերծած լայնածավ ալ ռազմական գործողություններին և դրանց հետևանքով ստեղծված իրավիճակին։

«Վիտալի Իգնատևը Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության իշխանությունների և ժողովրդի անունից լիակատար աջակցություն և զորակցություն է հայտնել Արցախին և հույս հայտնել, որ սեղմ ժամկետներում հնարավոր կլինի կայունացնել իրավիճակը»,- տեղեկացրել են ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, և հավելել, որ «կողմերը համոզմունք են հայտնել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը հնարավոր է լուծել բացառապես խաղաղ ճանապարհով»։

Հեռախոսազրույցը  տեղի ունեցել մերձդնեստրյան կողմի նախաձեռնությամբ, ապրիլի 4-ին: