տուն Քաղաքական Միջազգային Մերձավոր Արեւելքի հակամարտությունները պատմության կոնտեքստից դուրս չեն լուծվի

Մերձավոր Արեւելքի հակամարտությունները պատմության կոնտեքստից դուրս չեն լուծվի

112
0

wmd-lavrov-syria-use.siՄոսկվան վստահ է, որ Մերձավոր Արեւելքում առանց տարածաշրջանային եւ պատմական ենթատեքստը կապելու հակամարտութունների լուծումը հեռանկար չունի։ Այս մասին ՄԱԿ ԱԽ նիստում ելույթ ունենալիս հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Այսօր կարելի է որոշակի վստահությամբ ասել, որ առանց տարածաշրջանային եւ պատմական ենթատեքստը կապելու, մեկուսի միջոցներով առանձին հակամարտությունների լուծումները գտնելու փորձերը անհեռանկար են»,- ասել է Լավրովը։

Նրա խոսքով՝ ժամանակին զբաղվում էին Իրաքով, հետո Լիբիայով, Եմենով, Լիբանանով, Սիրիայով, եւ ամեն անգամ միմյանց համոզում էն, որ հենց որ լուծենք այս խնդիրը ամեն բան տեղը կընկնի։

«Ընդ որում մեծամասամբ լուծում փնտրում էին այս կամ այն անցանկալի ռեժիմը ցանկացած գնով փոխելու մեջ՝ առանց հետեւանքների մասին մտահոգվելու եւ չունենալով ոչ միայն համապարփակ ռազմավարություն, այլ նաեւ գոնե 2-3 քայլ առաջ նայող կարճաժամկետ տեսլական»,- նշել է ՌԴ արտգործնախարարը։