Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, որ երկրի արևելքում ոչնչացվել է ուկրաինական զինուժի մոտ 65 տոկոսը։ Այս մասին հաղորդում է UNIAN-ը։
«Ես կարող եմ Ձեզ ասել, թե որքան զինտեխնիկա է այսօր տարվել վերանորոգման։ Ես դա կարող եմ ասել, քանի որ այն գրեթե գոյություն չունի։ Առաջին գծում կանգնած զինտեխնիկայի 60-65 տոկոսը ոչնչացվել է։ Պաշտպանվելու հնարավորություն այլևս չունեինք։ Հիմա արդեն ունենք», — ասել է նա։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը տեղեկացրել էր, որ Ուկրաինան ԱՄՆ-ից ստացել է զինվորական հանդերձանք և զինտեխնիկա։ Բացի այդ, ըստ Պորոշենկոյի՝ Ուկրաինան պաշտպանական խոշոր շինարարություն է սկսել Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների գրոհայինների վերահսկողության տակ գտնվող տարածքներում շփման գծում։