տուն Լուրեր Մեր սաները տարբերվում են. Նոր «Oki Doki» Երևանում

Մեր սաները տարբերվում են. Նոր «Oki Doki» Երևանում

275
0

10501947_1456873847695469_8174646573189982791_n

«Մեր երկրում բացվում են նոր մանկապարտեզներ ու դպրոցներ. դա նշանակում է, որ Աստծո աջը մեզ վրա է: Դա նշանակում է, որ մենք անհաղթելի ենք»,-«Oki-Doki» մանկապարտեզի նոր մասնաճյուղի բացմանը այսպես սկսեց իր օրհնանքը հրավիրված քահանան:

«Oki-Doki»-ն տարիների փորձ ունեցող մանկապարտեզ է. դրա առաջին սաներն արդեն ավագ դպրոցում են սովորում: Տնօրեն Արփինե Մխիթարյանը նկատել է, որ «Oki-Doki»-ի սաները տարբերվում են՝ շատ տարեկիցների համեմատ նրանք ավելի շփվող են, զարգացած, ավելի լավ են պատրաստված դպրոց գնալու: Բարձրակարգ մանկավարժների ջանքերի արդյունքում ստացվող այդ տարբերությունը դարձել է մանկապարտեզի նշանաբանը:

Սեպտեմբերի 30-ին, առաջին «Oki-Doki»-ի բացումից տասը տարի անց, բացվեց մանկապարտեզի նոր մասնաճյուղը, այս անգամ՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքում, Անդրանիկի 32 հասցեում: Միջոցառումը վերածված էր երեխաների տոնի՝ խաղեր ծաղրածուի ու փերիի հետ, երգեր և շատ, շատ քաղցրավենիք: Եկել էին մանկապարտեզի նախկին ու ներկայիս սաները, նաև ծնողներ՝ փոքրիկների հետ, որոնք դեռ նոր պետք է սկսեն մանկապարտեզ հաճախել:

Տնօրենի խոսքը կարճ էր. Արփինե Մխիթարյանը շնորհակալություն հայտնեց բոլորին, ովքեր օգնել ու նպաստել են նոր մանկապարտեզի բացմանը, «Oki-Doki»-ի մանկավարժներին՝ հիանալի աշխատանքի համար, ծնողներին՝ հրաշալի սաների համար: Ասաց ու արագ գնաց ևս մի սկուտեղ գունավոր թխվածքաբլիթներ բերելու: Որովհետև «Oki-Doki»-ում ամեն ինչից առաջ ու կարևոր երեխաների ուրախությունն է:

22045613_1456873384362182_947764925485260225_n 22045667_1456874261028761_6054489734955823648_n 22046655_1456873727695481_527959612691349359_n 22049961_1456873821028805_6871442819660569910_n 22050183_1456873617695492_7618206385988827991_n