Հայաստանի իշխանությունների նպատակն է նոր ընտրական օրենսգրքի շուրջ կոնսոլիդացիա ապահովել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Ընտրական օրենսգրքի վրա կառավարության երկու անդամներ՝ Դավիթ Հարությունյանը և Արփինե Հովհաննիսյանն ակտիվ աշխատում են, և մեր նպատակն է, որպեսզի օրենսգրքի շուրջ կարողանանք ապահովել կոնսոլիդացիա: Եվ մեր ցանկությունն է, որ այդ օրենսգիրքը լինի որքան հնարավոր է թափանցիկ»,- նշեց վարչապետը:
Դիտարկմանը, թե ընտրական օրենսգրքի ներկայացված նախագծով խոչընդոտվում են ընդդիմադիրների և լրագրողների իրավունքները, վարչապետը պատասխանեց. «Մենք որևէ մեկի իրավունքները խոչընդոտելու նպատակ չունենք»: