Հայաստանում արտադրված խելացի դրամապանակներն արտահանվում են աշխարհի 135 երկիր: Այս մասին ասված է ՀՀ կառավարության ֆեյսբուքան էջում տեղադրված գրառման մեջ:
Գրառման հետ տեղադրված է նաեւ Հայաստանում արտադրված Volterman խելացի դրամապանակների մասին պատմող տեսանյութ, որն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ գրառելով. «Մեր մտքի դարը»: