տուն Լուրեր Մեր իշխանությունները պետք է կոնկրետ պահանջ ներկայացնեն. փաստաբան

Մեր իշխանությունները պետք է կոնկրետ պահանջ ներկայացնեն. փաստաբան

73
0

norayr

«Համաձայն ՀՀ-ի և ՌԴ-ի միջև 1997թ-ին կնքված համաձայնագրի 4-րդ հոդվածի՝ ռուսական ռազմաբազայի կազմում ընդգրկված անձանց կողմից ՀՀ  տարածքում հանցագործություն կատարելու գործերը ենթական են ՀՀ իրավասու մարմինների քննությանը՝ ՀՀ օրեսնդրությամբ սահմանված կարգով»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսին, անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքին և հարցը իրավական տեսանկյունից ներկայացնելով՝  պարզաբանեց փաստաբան Նորայր Նորիկյանն ու ավելացրեց, որ նույն պայմանագրի 5-րդ հոդվածով սահմանվել են այն բացառությունները, որոնց դեպքում պետք է նախաքննությունը վարեին ՌԴ համապատասխան մարմինները:

Փաստաբանը, սակայն, շեշտեց, որ համաձայնագրով սահմանված բացառություններից որևէ մեկը Գյումրիի դեպքում առկա չէ:

Փաստաբանի կարծիքով՝ իրավաբանական փուլն ավարտված է ու սկսվել է քաղաքական որոշման արդյունքում իրավական սպեկուլացիայի փուլ, որի մեկնարկը տրվել է երեկ՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից արված հայտնի հայտարարությամբ:

Անդրադառնալով հայտարարության մեջ տեղ գտած ՌԴ սահմանադրության 61-րդ հոդվածին (ՌԴ քաղաքացինչի կարող հանձնվել այլ պետության) վերաբերվող հղման՝ Նորայր Նորիկյանը հիշեցրեց, որ ՀՀ քրեական օրենսգրքի 14 հոդվածի համաձայն, ՀՀ տարածքում հանցանք կատարած անձը ենթական է պատասխանատվության ՀՀ քրեական օրենսգրքով:

Փաստաբանին մի շարք հարցեր էին հետաքրքրում, որոնց, ինչպես ինքը նշեց, պետք է պատասխանի ՀՀ գլխավոր դատախազությունը. «ՀՀ իրավապահ մարմինները կոնկրետ ե՞րբ են տեղեկացվել կասկածյալի հայտնաբերման մասին»:

Նորայր Նորիկյանի համար անհասկանալի է, թե ինչով է պայմանավորված ՌԴ-ի այս նախանձախնդրությունը՝ քրեական գործի հետագա ընթացքն իրենց վերահսկողության տակ վերցնելը:

Փաստաբաի համոզմամբ՝ մեր պետությունն ի զորու չէ շրջանցելու այս որոշումը, իսկ դա նշանակում է, որ վտանգված է ՀՀ սահամանդրության 1-ին հոդվածը՝ ինքնիշխանության առումով:

Փաստաբանն անդրադարձավ նաև պետական մարմնինների կողմից միմյանց հակասող հայտարարություններին. «ՀՀ պաշտպանության նախարարը հայտարարեց, որ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում է  զարգացման բարձր մակարդակի վրա, ապա հարց է առաջանում՝ ՌԴ-ի կողմից ենթադրյալ հանցագործին չհանձնելու անվսհատությունը որտեղի՞ց է ծնվել և ինչո՞վ է պայմանավորված»,- ասաց փաստաբանն ու հավելեց, որ սա իսկապես շատ վատ նախադեպ կարող է դառնալ:

Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ Վալերի Պերմյակովը չի եղել հանցագործության հեղինակը, փաստաբանն ասաց՝ ոչինչ չի բացառվում:

Եզրափակելով խոսքը՝ փաստաբանը նշեց, որ մեր իշխանությունները պետք է ցուցաբերեն սկզբունքայնություն և կոնկրետ պահանջ ներկայացնեն՝ Վալերի Պերմյակովին հանձնելու հետ կապված. «Եթե դա էլ չեն կարողանում անել, ապա իրենց դեմքը փրկելու լավագույն տարբերակը այդ քրեական գործի նկատմամբ բոյկոտ հայտարարելն է»: