տուն Լուրեր Մեր երկրում քաղաքականությունն է թելադրում տնտեսությունը. Միքայել Մելքումյան

Մեր երկրում քաղաքականությունն է թելադրում տնտեսությունը. Միքայել Մելքումյան

141
0

միքայել-մելքումյան

Աժ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը սահմանադրական փոփոխությունները անհրաժեշտ չի համարում քանի որ խնդիրը կայանում է նրանում, որ երկրի՝ առկա վատ վիճակի արդյունքում մեծացել է արտագաղթը, հետևաբար` չի կարելի այդ ահագնացող խնդիրների ֆոնին նման փոփոխություններ կատարել:

«Վերցնում ենք արտոնություններից մեկը` շրջանառության հարկը.

Ըստ պաշտոնական վիճակագրության` մեր հանրապետությունում կա 58700 շրջհարկ վճարող, որոնցից 40000-ը ցույց են տալիս տարեկան մինչև 50000 շրջանառություն, բայց երբ ասում ենք, օրինակ` սահմանամերձ շրջաններին արտոնություններ ենք տալիս, ստացվում է, որ այդ արտոնությունը, եթե հաշվարկում ենք, օրական կազմում է 100-120 դրամ: Ի՞նչ է ստացվում. մենք դա արտոնությո՞ւն ենք համարում»,- ասում է Մելքումյանը:

Ըստ ԲՀԿ-ական պատգամավորի` փոխարենը մենք այսօր պետք է կանգնեցնենք «արնահոսությունը»:

«Զարգացող երկրներում քաղաքականությունն է թելադրում տնտեսությունը, իսկ զարգացած երկրներում հակառակն է` տնտեսությունն է թելադրում երկրի քաղաքականությունը»,- եզրափակեց նա: