տուն Լուրեր Մեր երկրում ամեն օր պետք է ավելանա սպորտով զբաղվողների թիվը. Կարեն Կարապետյան...

Մեր երկրում ամեն օր պետք է ավելանա սպորտով զբաղվողների թիվը. Կարեն Կարապետյան (տեսանյութ)

108
0

Karen

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ազգային ժողովի արտահերթ նիստում ընթանում է «ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցի քննարկումը: Գործադիրի ղեկավար, հիմնական զեկուցող Կարեն Կարապետյանը ծրագիրը ներկայացնելիս, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ նաեւ առողջ ապրելակերպին:

«Մեր հասարակության համար խիստ կարևոր է առողջ ապրելակերպի եւ մասսայական սպորտի քարոզումը: Ամեն օր մեր երկրում  պետք է ավելանա սպորտով եւ ֆիզկուլտուրայով զբաղվողների թիվը»,- շեշտեց վարչապետը, հավելելով, որ յուրաքանչյուր դպրոցում պետք է պարտադիր լինեն ֆիզկուլտուրայի դասեր:

Մանրամասները՝ տեսանյութում: