տուն Լուրեր Մեր երկրում 3 մլն վարչապետ կա, և դա ոչ թե թերություն է,...

Մեր երկրում 3 մլն վարչապետ կա, և դա ոչ թե թերություն է, այլ առավելություն

88
0

Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինայնն այցելել է Մարտունի՝ քաղաքի տոնին մասնակցելու:

«Մարտունին միշտ էլ նշելու, տոնելու, հպարտանալու առիթ ունի, որովհետև մարտունեցիները, ինչպես Հայաստանի Հանարապետության բոլոր քաղաքների, գյուղերի քաղաքացիները, աչքի են ընկնում իրենց ուժեղ կամքով, իրենց աշխատասիրությամբ, հուսահատության հետ չհամակերպվելու իրենց ուժով: Եվ, այո՛, շատ ճիշտ նկատվեց, որ Մարտունին հայտնի է նաև նրանով, որ բազմաթիվ մարտունեցիներ դժվարություններին հանդիման ստիպված եղան գնալ արտագնա աշխատանքի, բայց նրանք այդ աշխատանքին գնում էին ոչ թե հեռանալու, այլ Հայաստանում մնալու համար, իրենց երկիրը, քաղաքը, թաղամասը շենացնելու համար: Ես ուզում եմ այդ մարդկանց և ձեզ բոլորիդ շնորհակալություն հայտնել առաջին հերթին ձեր աշխատասիրության, հայրենասիրության, ուժի և կամքի համար, որ դուք ոչ մի դժվարության առաջ չեք ընկրկել և չեք ընկրկելու: Բայց Մարտունու 190-ամյակն աչքի է ընկնում առանձնակի, որ մենք հիմա իրար հետ արդեն իսկ կերտել ենք նոր Հայաստան, որտեղ ձեզնից յուրաքանչյուրն իրեն զգում է հաղթանակած և սրանից հետո միշտ պետք է զգա հաղթնակած»:

Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծեց՝ այսօր Հայաստանում առանցքայինն այն է, որ յուրաքանչյուրը իշխանություն է. «Մենք շատ բարձր ինքնագնահատական ունեցող ժողովուրդ ենք, բայց նաև քննադատում ենք ինքներս մեզ, մեկ-մեկ էլ շատ ենք քննադատում: Էդպիսի քննադատություն լսե՞լ եք, չէ՞, որ ասում են՝ դե, էս երկրում 3 մլն նախագահ կա, 3 մլն վարչպապետ ու նախարար կա, և դա ասվում էր որպես քննադատություն: Չգիտեմ՝ ինչի համար ենք քննադատում, որ իբր մենք բան չգիտենք, կարգուկանոնի ենթարկվել չգիտենք, ես համաձայն չեմ դրա հետ, և ես համաձայն եմ, որ  մեր երկրում 3 մլն վարչապետ կա, դա ոչ թե թերություն է, այլ առավելություն, դրա մեջ է ամբողջ իմաստը: Երբ որ մենք ասում ենք, որ դուք արդեն Հայաստանում իշխանություն եք, հենց դա նկատի ունենք, որովհետև, այո՛, վարչապետի կարգավիճակը մեկն է, բայց իր պատասխանատվությամբ Հայաստանի Հանրապետությունում 3 մլն վարչապետ կա, և դա պետք է այդպես էլ լինի»: