Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես սպասվում է, կմասնակցի Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը,- տեղեկացնում է TASS գործակալությունը։
«Մենք սպասում ենք Հայաստանի վարչապետին»,- ասել է նա, պատասխանելով հարցին, թե բացի ՉԺՀ քարտուղար Սի Ցզինպինից, արտասահմանցի ղեկավարներից էլ ովքեր կմասնակցեն ՊՄՏՀ-ին։
«Մնացածներին (ղեկավարներին) ես հիմա չեմ նշի, քանի որ դեռ վերջնականապես չեն հաստատել»,- հավելել է Պեսկովը։
Նշենք, որ համաժողովը կանցկացվի հունիսի 6-8-ը՝ «Ձեւավորելով կայուն զարգացման օրակարգը» կարգախոսով։ Կազմակերպիչն է՝ «Ռոսկոնգրես» հիմնադրամը։