տուն Լուրեր «Մենք կորուստներ չունենք». Եռյակի նիստին քննարկվել է մի քանի հարց

«Մենք կորուստներ չունենք». Եռյակի նիստին քննարկվել է մի քանի հարց

97
0

87f7a220defebec5e7e339a3edd8a2e3

Այսօր Ազգային Ժողովում եռյակըˋ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և Ժառանգությունը, հրավիրված նիստին քննարկել են մի քանի հարց:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտնեց, որ անդրադարձել են առաջիկա մարզային այցելություններին և ամփոփել Կառավարությանը ներկայացրած 12 կետի շուրջ իրենց գնահատականը:

«Քննարկել ենք նաև հոկտեմբերի 10-ի հանրահավաքի օրակարգը»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:

Այն հարցին, թե հանրահավաքին կուսակցությունների առաջնորդները մասնակցելու են, պարոն Հակոբյանն ասաց, որ դեռ քննարկում են այդ հարցը:

Անդրադառնալով այն հարցին, թե հնարավոր է, որ մինչ հանրահավաքը եռյակը կորուստներ ունենա, Ռուբեն Հակոբյանն ասաց, որ իրենք կորուստներ չունեն:

«ՀՅԴ-ն չի հայտարարել, որ մեզ լքում է: Առաջիկա նիստին ՀՅԴ-ն ևս կմասնակցի, և կքննարկենք կառավարությանը ներկայացրած 12 կետերի հարցը: Չեմ կարծում, որ կորուստներ կունենանք»,- ընդգծեց Հակոբյանը: