Վերջին օրերին բավականին բուռն քննարկվում են Ադրբեջանի կողմից ծրագրվող նոր լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու մասին լուրերը: Թեմայի մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց նաև ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Նրա խոսքով՝ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի. «Մարդը (Ալիևը) հայտարարեց, որ երբևէ չի գնալու խաղաղարար քայլի, և հետևյալն է ասվում՝ տվեք մեզ հողերը, նաև թողեք մեզ Ղարաբաղը. բայց նման բան չի լինի»:
Անդրադառնալով մեր ունեցած զինտեխնիկային, Նավասարդյանի խոսքով՝ այսօր դրանով կարող ենք Ադրբեջանը հողին հավասարեցնել, նույնն էլ նրանք կարող են անել, բայց նման բան չպետք է լինի. «Մեր վերլուծաբանները մի բան բաց են թողել. ռազմավարական զենքը նման իրադրության մեջ չի կարող որևէ դեր խաղալ: Ոչ Բաքուն, ոչ Երևանը չեն կարող օգտագործել այդ զենքը, դա բացառվում է: Մենք, իհարկե, կարող ենք Բաքուն հողին հավասարեցնել, բայց նույն հարվածը կարող են նրանք հասցնել: Ամբողջ խնդիրն այն է, որ նման բան չպետք է լինի, որովհետև դա կարող է երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ լինել»:
Էմմա Հովսեփյան