տուն Լուրեր Մենք հրաժարվեցինք «պադավատապետությունից»․ «Իմ քայլի» պատգամավոր (տեսանյութ)

Մենք հրաժարվեցինք «պադավատապետությունից»․ «Իմ քայլի» պատգամավոր (տեսանյութ)

99
0

«Մենք հրաժարվեցինք «պադավատապետությունից», կրճատվեցին ծառայողական մեքենաները: Այս մասին խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը։

Պատգամավորի խոսքով՝ տնտեսական հեղափոխությունը կարևոր կոնցեպտ է, բայց ավելի շատ անհրաժեշտ է մշակութային հեղափոխություն։

«Մեր երկրում շատ բան է փոխվել, ստացել ենք ազատություն»,- ասաց Հովհաննիսյանը՝ շեշտելով, որ ժողովուրդները միլիոններով զոհվել են մեկ գաղափարի՝ ազատության համար:

«Այսօր չեն կարող խոսել կեղծված ընտրությունների մասին. ազատ և արդար ընտրությունները նոր Հայաստանի ամենամեծ ձեռքբերումն են: Ասում են՝ ՀՀԿ-ի օրոք այդպես չէ՞ր, ուրեմն գնացե՛ք, միացե՛ք ՀՀԿ-ին, վայելե՛ք»,- ասաց նա:

Պատգամավորը թվարկեց նաև վերջին ամիսներին ձեռք բերված այլ հաջողություններ․ «Մենք հրաժարվեցինք «պադավատապետությունից», կրճատվեցին ծառայողական մեքենաները, կառավարությունը հայտարարեց, որ մոտ 5 միլիարդի չափով խնայողություն է տեղի ունենում»։