տուն Լուրեր Մենք հայ ենք եւ մենք միասին ենք. Ավակով

Մենք հայ ենք եւ մենք միասին ենք. Ավակով

153
0

Օրերս Կիեւում մատուցվեց հանդիսավոր ընթրիք Ուկրաինա այցելած Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի պատվին: Միջոցառմանը ներկա էին Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը, Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը, Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հանդիսավոր ճաշի ժամանակ ելույթ ունեցավ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը։ Նա կարեւորեց հայ համայնքի դերը Ուկրաինայի կյանքում:

«Ուկրաինայում մենք ունենք մի յուրահատուկ բան. մենք հայ ենք եւ մենք միասին ենք»,- ասել է Ավակովը:

Ուկրաինա կատարած այցի ընթացքում Ամենայն հայոց կաթողիկոսը եղել է Դնեպրում, որտեղ տեղի է ունեցել նորակառույց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու օծումը։ Այն համարվում է Արեւելյան Եվրոպայի ամենամեծ եկեղեցիներից մեկը։