տուն Լուրեր Մենք հավատում ենք, որ 21-րդ դարը ՀՀ քաղաքացու դարն է

Մենք հավատում ենք, որ 21-րդ դարը ՀՀ քաղաքացու դարն է

166
0

Միտքն այն ամենակարևոր շրջադարձային երևույթն է, որը կերտել է մեր իրականությունը։ Այս մասին Մտքերի հայկական գագաթնաժողովի բացմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ամբողջ քաղաքակրթությունը, ըստ էության, հիմնված է մեկ գործոնի վրա, և դա մարդկային միտքն է, — ասաց Փաշինյանը՝ նշելով,- Այսօր տնտեսության շարժիչ ուժը դարձել են այն ոլորտները, որոնք ուղղակիորեն կապ ունեն մտքի հետ։ Բանը հասել է այնտեղ, որ մարդկային միտքն այլևս չի բավարարվում ինքն իրենով, և աշխարհում ստեղծվել է արհեստական ինտելեկտը։ Սա է ժամանակակից աշխարհի հիմնական տնտեսական միտումը։ Հիմա մենք ապրում ենք մի զարմանալի ժամանակաշրջանում, երբ մարդկային միտքը սկսել է իր ազդեցությունն ունենալ ոչ միայն Երկիր մոլորակի, այլև՝ այլ մոլորակների վրա»:

Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ 21-րդ դարը մտքի զարգացման, մտքի հաղթանակի դար է, և մենք հավատում ենք, որ 21-րդ դարը ՀՀ քաղաքացու դարն է. «Մենք պետք է զբաղվենք մեր մտքի զարգացամբ, իրացմամբ և վերարտադրմամբ։ Մեր խնդիրն է Հայաստանը դարձնել դրախտավայր տաղանդավոր մարդկանց, տաղանդի և մտքի համար»։