տուն Լուրեր Մենք հարաբերություն գնահատող չենք․ մամուլի խոսնակը վարչապետ-նախարար լարվածության մասին

Մենք հարաբերություն գնահատող չենք․ մամուլի խոսնակը վարչապետ-նախարար լարվածության մասին

98
0

«Ոչ փաստերի հիման վրա հիմնված լրագրողական ենթադրություններ ես չեմ մեկնաբանում»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ սպորտի եւ երիտասարդության  հարցերի նախարարի մամուլի քարտուղար Աստղիկ Մարտիրոսյանը, անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, համաձայն որի վարչապետ Կարեն Կարապետյանի եւ նախարար Հրաչյա Ռոստոմյանի հարաբերությունները լարված են։ Նշենք, որ մամուլի հրապարակումների համաձայն` Ռոստոմյանի եւ Կարեն Կարապետյանի հարաբերությունները  լավ չեն, բարեւ-բարլուսից այն կողմ չեն անցնում, նա վարչապետի «թիմի» մարդ չէ։

Աստղիկ Մարտիրոսյանին հարցրեցինք, թե ինչպես է գնահատում նախարար-վարչապետ հարաբերությունները։ «Ես չէ, որ պետք է այդ հարաբերությունները գնահատեմ։ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը հարաբերություններին գնահատական տալու լիազորություն եւ իրավունք չունի»։ Նկատի ունենք` աշխատանքայի՞ն են, դիտարկմանը,  Աստղիկ Մարտիրոսյանը նշեց, որ, այո՛, աշխատանքային են։

Նա նշեց, որ նախարարությունը իր բոլոր ծրագրերն իրականացնում է կառավարության հաստատած ծրագրով եւ պետական բյուջեից հատկացված միջոցներով։

Փայլակ Ֆահրադյան