Ի պաշտպանություն Մխիթարյանի` Լոնդոնի «Արսենալի» երկրպագուները Բաքվում երգել են «Մենք եղել ենք Ղարաբաղում»:
Երկրպագուների երգում հետևյալ բառերն են հնչում՝
We’ve been to Qarabag and everywhere
Shagged brasses in Cologne
And now we’re off to Baku
To Bring Europa home!
Հենիխ Մխիթարյանը չի մասնակցում եզրափակիչ խաղին: Նա հրաժարվել է մեկնել Բաքու անվտանգության նկատառումներով:
Հիշեցնենք, որ երեկ «Արսենալի» երկրպագուները մեկ այլ ակցիա էին կազմակերպել։ Նրանք իրենց թիմակից, հարձակվող Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկով շրջել էին Բաքվի փողոցներում՝ ուշադրություն հրավիրելով իրենց վրա։ Իսկ «Արսենալի» հարձակվող Պիեռ Էմերիկ Օբամեյանգը ինսթագրամյան իր էջի «սթորիներ» բաժնում Բաքվում թիմի մարզումներից լուսանկար էր հրապարակել, որում նրանք շրջան են կազմել, ինչը հիշեցնում էր մեր հայկական Քոչարի պարը:
Նշենք, որ այսօր երեկոյան ժամը 23.00-ին տեղի է ունենալու «Եվրոպա» լիգայի եզրափակիչ խաղը՝ «Արսենալ»-«Չելսի» հանդիպումը։