տուն Լուրեր Մենք էսօր պատրաստվում ենք պատերազմի

Մենք էսօր պատրաստվում ենք պատերազմի

100
0

Հայաստանը այսօր պատրաստվում է պատերազմի։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը քննարկելիս։

«Մենք առաջին գիծ պահում ենք պարտադիր զինվորական ժամկետային զինծառայողներով, իսկ երկրորդ-երրորդ գիծ՝ ռեզերվային ծառայողներով։ Այսինքն` չգիտեմ, թե ոնց եք պատկերացնում։ Էս պարտադիր ժամկետային զինծառայողները ոնց որ սահմանապահ են, իսկ երկրորդ-երրորդ-չորրորդ գիծ պահում են ռեզերվային ուժերը։ Դրա համար էսօր ինչ-որ տեղ ճիշտ է, որ մեր պայմանագրային զինծառայողներն են։ Բայց մեր պայմանագրային զինծառայողների ո´չ մակարդակը, ո´չ էսօր հնարավորությունը, ո´չ էլ աշխատավարձը չեն կարող ապահովել մեր պետությունը,- ասաց Միքայելյանը՝ նշելով։- Մենք էսօր պատրաստվում ենք պատերազմի․ ասում եմ էս բարձր ամբիոնից՝ վախենալու բան չկա»։