ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ Ռուսաստանի դաշնակից պետությունները, այդ թվում նաև` Հայաստանը որպես ինքնիշխան պետություն, իրավունք ունեն զարգացնելու շփումները մյուս երկրների ու միությունների հետ:
Նրա խոսքով` սա միանգամայն բնական է 21-րդ դարում:
«Մենք երբեք մեր հարևաններին ու դաշնակիցներին ընտրության առջև չենք կանգնեցրել, թե ում հետ եք` «մե՞ր, թե՞ նրանց»: Սակայն մենք իրավունք ունենք դաշնակցային հարաբերություններ ակնկալելու»,- ասել է Գրիգորի Կարասինը КоммерсантЪ թերթի հետ հարցազրույցում` պատասխանելով Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագրի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքի մասին հարցին:
Դրա հետ մեկտեղ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալն ընդգծել է, որ մյուս ձևաչափերում, ներառյալ նաև ԵՄ «Արևելյան գործընկերությունը», ստորագրվող պայմանավորվածությունները չպետք է խախտեն երկրների ավելի վաղ ստանձնած պարտավորությունները: