տուն Սպորտ Մենք երբեք չենք ցանկացել գնել Սուարեսին․ Զինեդին Զիդան

Մենք երբեք չենք ցանկացել գնել Սուարեսին․ Զինեդին Զիդան

118
0

Zinedine_Zidane_2008

Մադրիդի «Ռեալի» երկրորդ թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ «Ռեալը» երեբեք փորձ չի արել ձեռք բերելու «Լիվերպուլի» նախկին հարձակվող Լուիս Սուարեսին, ով այս ամռանը տեղափոխվել է կատալոնական «Բարսելոնա»։

«Ասեկոսեները միշտ մեծ ֆուտբոլիստներին ուղարկում են «Ռեալ», սակայն անցած ամռանը մենք ոչ մի շփում չենք ունեցել «Լիվերպուլի» ղեկավարոթւայն հետ Սուարեսի հարցով։ Մենք չէինք կարծում, որ նա մեզ պետք է։ Երբ «Ռեալը» փորձում է ձեռք բերել այս կամ այն ֆուտբոլիստին, մենք շատ ջանասիրաբար ենք աշխատում, որպեսզի իրականացնենք դա։ Սուարեսն այդ դեպքը չէ։

Անկասկած նա լավ ֆուտբոլիստ է, սակայն մենք երբեք չենք ցանկացել նրանով ամրացնել «Ռեալի» կազմը։ Անցած ամռանը մենք ձեռք ենք բերել նրանց, ում ցանկացել ենք», — ասել է Զիդանը։ Այս մասին հաղորդում է Inside Spanish Football կայքը։