տուն Լուրեր Մենք ձեր մեջ լրտեսներ ունենք. Լևոն Զուրաբյանը ՀՀԿ-ին

Մենք ձեր մեջ լրտեսներ ունենք. Լևոն Զուրաբյանը ՀՀԿ-ին

162
0

Levon-Zurabyan69-e1346863729114

Այսօր ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը ԱԺ քառօրյայում հանդես եկավ ելույթով:

«Նախ ես ցանկանում եմ արձանագրել այս ամբիոնից, որ այս փաթեթը ներկայացվելիս խախտվել է կանոնակարգ օրենքը: Օրենսդրական նախաձեռնության իրավունք ունեցող սուբյեկտների իրավունքներով ասվում է, որ այդ իրավունքը իրացվում է նախագծի, կամ փաթեթի ներկայացմամբ: Օրենքի նախագծի փաթեթը ներառում է օրենքի նախագիծը, օրենքի ընդունման առնչությամբ ընդունվելիք նախագծեր: Դուք բերում եք նախագիծ, դրանից բխում են այլ փոփոխություններ, դուք կցում եք այլ օրենքներում փոփոխությունները: Սա օրենքի պահանջն է: Իսկ իրականում դուք բերել եք Սահմանամերձ գոտուն արտոնություն տալու օրինագիծը, այո, առաջին կետը համապատասխանում է, բայց դրանից բխող օրենքները չեք բերել: Դուք բերել եք տարբեր բարեփոխումներ՝ այս նախագծի հետ կապ չունեցող: Սա օրենքի կոպտագույն խախտում է: Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, երբ 6 խմբակցություններով հանդիպեցինք Սեյրան Օհանյանին, պայմանավորվեցինք, որ հանուն զինվորին սատարելու պետք է ցուցադրենք ազգային համաբխմբվածություն ու մեր միասնական աջակցությունը ցույց տանք: Եկանք հետ, որոշեցինք սահմանամերձ գյուղերին հարկային արտոնություն տալու նախագիծ ստեղծել: Ինչու՞ խախտեցիք մեր ազգային միասնությունը: Ի խախտումն մեր պայմանավորվածությունների, Կառավարությունը ներկայացնում է այս փաթեթը: Եկեք բացենք ժողովրդի առաջ այս ինտրիգը: Այս տարվա գարնանային նստաշրջանի սկզբից ընդդիմությունը կարողանալով ստանալ 44-ից ավելի ստորագրություն ստանալու հնարավորություն, սկսել է ակտիվորեն քննարկել արտահերթ քննարկման ինստիտուտը: Առաջին անգամ է, որ խորհրդարան են բերվում ժողովրդին իրապես հուզող օրակարգեր, հենց այդ արտահերթ քննարկումների շնորհիվ: Եվ այդտեղ դուք չգիտեմ ինչ տվայտանքների մեջ ընկաք ու որոշեցիք հակաթույն գտնել: Դա Կառավարության կողմից անհետաձգելի ճանաչված օրենքներով խափանել մեր արտահերթ քննարկումները: Դուք շատ լավ հասկանում էիք, որ սահմանամերձի քննարկումը կտևի կես ժամ, քանի որ բոլորս համաձայն էինք: Կարելի էր անգամ չքննարկել: Դուք չարեցիք դա, խախտելով օրենքը կցեցիք այս բազմաթիվ օրենքները, որոնք բացարձակապես չեն վերաբերվում օրենքին ու մեկել ֆանտաստիկ ակտիվություն է ցուցաբերում մեծամասնությունը:Մենք ձեր մեջ էլ ունենք լրտեսներ: Փայլուն կատարեցիք ձգձգելու մարտավարությունը: Կառավարման ճգնաժամը սա է, երբ ունենք վախեցած իշխանություն: Եթե չվախենայիք, նման տրյուկների, ժուլիկությունների չէիք դիմի»: