տուն Լուրեր Մենք չունենք անձը հաստատող միասնական փաստաթուղթ. Աղվան Վարդանյան

Մենք չունենք անձը հաստատող միասնական փաստաթուղթ. Աղվան Վարդանյան

99
0

աղվան

Ըստ Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանիˋ Հայաստանում չկա անձը հաստատող միասնական փաստաթուղթ: Ոմանք նույնականացման քարտեր ունեն, ոմանք միայն անձնագիր, ոմանք էլ երկուսն ունեն, նաևˋ կենսաչափական անձնագիր.«Մենք համակարգային պրոբլեմ ունենք: Եվ սա կառավարության պրոբլեմն է: Մենք ընդհանրական կառավարման խնդիր ունենք»:

Վարդանյանի խոսքովˋ նույնականացման քարտերով հանրաքվեին մասնակցելու դեպքում պաշտպանվում է քաղաքացիների սահմանադրական իրավունքը, բայց չի պահվում մարդկանց հավատը թափանցիկ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ.«Մեր կուսակցությունը գրավոր առաջարկություն է ներկայացրել, որ նույնականացման քարտ ունեցողներին տրվի նաև համապատասխան տեղեկանք, որը կկնքվի և կմնա ընտրական տեղամասում: Խնդիրը պետք է լուծվի: Մնացածն արդեն տեխնիկական հարցեր են, որոնք պարտավոր են լուծել պատկան մարմինները»: