ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Մոլդովայի ԱԳՆ ղեկավարի հետ մամուլի ասուլիսում նշել է, որ Թուրքիան պետք է դադարի ահաբեկչությանն ու այլ երկրների ներքին գործերին միջամտել, հաղորդում է РИА Новости-ն:
Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ Լավրովը մասնավորապես նշել է, որ ՌԴ-ն չի մեղադրում որևէ արտաքին ուժի՝ լարվածությունը հրահրելու մեջ:
«Մենք չենք մեղադրում նաև Անկարային: Չեմ կարող ասել, թե Անկարան ինչ դեր է խաղացել և ինչ դեր է շարունակում խաղալ ԼՂ հարցում, մինչդեռ Թուրքիայի համար ճիշտ կլինի, որ Անկարան ներկայումս կենտրոնանա ահաբեկչությանը չաջակցելու վրա»,- նշել է Լավրովը: