Իր առաջին հարցազրույցում ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների նոր մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին, ով նշանակվել է Դոնալդ Թրամփի նոր վարչակազմի կողմից, կոչ է արել թեթևամտորեն չվերաբերվել Ռուսաստանի կողմից եկող սպառնալիքներին. հաղորդում է BBC-ն:
«Սա շատ լուրջ ընդունեք: Մենք չենք կարող վստահել Ռուսաստանին: Մենք երբեք չպետք է վստահենք Ռուսաստանին»,- ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է պաշտոնյան:
Աղբյուրը նշում է, որ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նոր մշտական ներկայացուցիչն այս հարցում ավելի խիստ է գտնվել, քան նախագահ Թրամփը, ով բազմիցս հայտարարել էր, որ իր վարչակազմն ավելի լավ կարող է համագործակցել Մոսկվայի հետ, քան նախորդը: