տուն Լուրեր Մենք այսօր չենք կորցրել մեր մշակույթը, պարզապես տարվել ենք արտաքին աշխարհի մատուցվող...

Մենք այսօր չենք կորցրել մեր մշակույթը, պարզապես տարվել ենք արտաքին աշխարհի մատուցվող արժեքներով. Անուշ Արշակյան

141
0

Անու

Համաձայն չեմ, որ տեղի է ունենում մշակութային ոչնչացում: Մենք այժմ ունենք մեր առջև ծառացած խնդիրներ, որոնց լուծման համար կատարվում է մեծ աշխատանք: Նման կարծիք այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Երևանի պետական կոնսերվատորիայի դասախոս, արվեստագիտության թեկնածու Նունե Աթանասյանը:

«Այս հարցն ունի իր լուծելի խնդիրները, ուստի ասել, որ տեղի է ունենում մշակութային ցեղասպանություն ճիշտ չէ, որովհետև այս ոլորտում գրագետ մեծամասշտաբ աշխատանք է արվում, որը կարևոր դեր է խաղում մշակույթի պահպանման գործում»,-նկատեց բանախոսը:

Վերջինիս կարծիքով մշակույթի արժեքն այսօր չի ընկալվում այնպես, ինչպես պետք է ընկալվեր, քանի որ հաճախ ըստ պատշաճի չի լուսաբանվում կամ էլ ընթերցողի շրջանում քիչ հետաքրքրություն է վայելում: Ըստ բանախոսիˋ լրատվամիջոցները քիչ են անդրադառնում այն մասնագիտական խնդիրներին, որոնք ծառացած են իրենց առջև:

«Ժողովրդական երգը պատկանում է հային, և եթե այդ երգը նրա առօրյայում չի ապրում, ապա մենք չենք կարող խոսել  երգի ներթափանցման մասին: Մենք պետք է ձերբազատվենք մի շարք պրոբլեմներից, որոնք խանգարում են ինքադրսևորվել: Շատ կարևոր է նաև կատարողական ձևը, որովհետև միևնույն երգը  կարող է մատուցվել ռաբիս կլկլոցով կամ արևելյան ձևերով, որը ճիշտ չէ»,-նկատեց բանախոսըˋ ընդգծելով, որ մշակույթը ամուր ձեռքերում է, բայց աջակցության կարիք ունի:

Հանդիպման հաջորդ բանախոս, երգչուհի, արվեստի վաստակավոր գործիչ Անուշ Արշակյանը շեշտեց, որ հայ ազգը շատ դարեր շարունակ ինքնաարտահայտվել է երգի միջոցով և երգը կազմում է ազգային պայքարի մի մասը. «Մենք այսօր չենք կորցրել մեր մշակույթը, պարզապես ավելի շատ տարվում ենք արտաքին աշխարհի կողմից մատուցվող արժեքներով»,-եզրափակեց բանախոսը:

 

Վարդուհի Ստեփանյան