տուն Լուրեր Մելանյա Թրամփը և 10-ամյա Բարոնը չեն ապրի Սպիտակ տանը

Մելանյա Թրամփը և 10-ամյա Բարոնը չեն ապրի Սպիտակ տանը

114
0

barron-melania

ԱՄՆ-ի նոր առաջին տիկին Մելանյա Թրամփը և իր որդին՝ Բարոնը, Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից հետո չեն տեղափոխվի Սպիտակ տուն. հայտնում է New York Times-ը:

Թրամփի 46-ամյա կինը և 10-ամյա Բարոնը կշարունակեն ապրել Trump Tower-ի բնակարանում,  որպեսզի Բարոնը կարողանա իր ուսումը շարունակել Upper West Side մասնավոր դպրոցում:

Ըստ աղբյուրի՝ անհրաժեշտության դեպքում Մելանյան կտեղափոխվի Սպիտակ տուն, սակայն հիմնականում չի ապրի ԱՄՆ-ի նախագահի նստավայրում: