տուն Լուրեր Մեկնարկել է սուսերամարտի Հայաստանի երիտասարդների առաջնությունը

Մեկնարկել է սուսերամարտի Հայաստանի երիտասարդների առաջնությունը

83
0

27

Մարտի 13-ին Նորագավիթի սուսերամարտի մասնագիտացված մարզադպրոցում մեկնարկել է մինչև 20 տարեկան երիտասարդների Հայաստանի առաջնությունը,- հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Մրցումային առաջին օրը մարզիկները հանդես եկան ճկասուսեր մրցաձևում: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը նշել է, առաջին տեղն զբաղեցրել է Մայքլ Հովհաննիսյանը, երկրորդը` Հենրիխ Բալիկյանը, երրորդը` Արմեն Դալլաքյանն ու Խաչատուր Հարությունյանը:

Մարտի 14-ին պատանիներն ու աղջիկները հանդես կգան խոցասուսեր զենքաձևում, իսկ մարտի 15-ին չեմպիոնի անունը պարզ կլինի ճկասուսերում: Առաջնությանը մասնակցում են ավելի քան 100 սուսերամարտիկներ Երևանից, Գյումրիից, Վանաձորից և Բյուրեղավանից: