տուն Լուրեր Մեկնարկել է ջրցան մեքենաների ավանդական տոնական շքերթը

Մեկնարկել է ջրցան մեքենաների ավանդական տոնական շքերթը

78
0

25

«ԷրեբունիԵրևան-2799». «Երևան՝սիրո քաղաք» ծրագիրը մեկնարկելէ ջրցան մեքենաների արդենավանդական դարձած տոնականշքերթով

«Երևան՝ սիրո քաղաք» կարգախոսով «Էրեբունի-Երևան-2799» տոնական միջոցառումների մեկնարկը, ավանդույթի համաձայն, տրվել է վաղ առավոտից` ջրցան մեքենաների տոնական շքերթով:

Տոնական շնչով ձևավորված ջրցան մեքենաների երթը մեկնարկել է Ֆրանսիայի հրապարակից և, անցնելով Մաշտոցի պողատայով, հասել է մինչև Հանրապետության հրապարակ՝ ազդարարելով տոնական օրվա սկիզբը:

Երևանյան փողոցներին «ջրային թարմություն» հաղորդելու և տոնական օրվա գեղեցիկ մեկնարկը տալու գործին սիրով ներգրավվել էին Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության, օպերատիվ ծառայությունների և «Սանիթեք» ընկերության աշխատակիցներն ու շուրջ 70 միավոր հատուկ տեխնիկան: Տոնական երթի ողջ ընթացքն անցավ կանուխ արթնացող երևանցիների հիացական հայացքների և ոգևորող բացականչությունների ներքո։

Լույսդ բարի՛ Սիրո քաղաք Երևա՛ն:

Երեւանի քաղաքապետարան