տուն Լուրեր Մեկնարկել է ՀՀ փոխվարչապետի գլխավորած պատվիրակության այցը ԱՄՆ

Մեկնարկել է ՀՀ փոխվարչապետի գլխավորած պատվիրակության այցը ԱՄՆ

82
0

img_8380_16_10_17_09_18.thumb

2017 թվականի հոկտեմբերի 12-ից հոկտեմբեր 15-ը ներառյալ Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ)  Վաշինգտոն քաղաքում տեղի է ունենալու Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի տարեկան ժողովը, որին մասնակցելու են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան ժողովի շրջանակներում նախատեսվում են տնտեսական կարևորություն ներկայացնող մի շարք  հանդիպումներ, մասնավորապես՝ Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով նախագահի տեղակալ պարոն Սիրիլ Մյուլլերի և տարածաշրջանի տնօրեն՝ պարոն Ֆրանկ Հիմսկերկի, Արժույթի Միջազգային Հիմնադրամի գործադիր տնօրեն՝ պարոն Էնթնի դը Լանոյի, Արժույթի Միջազգային Հիմնադրամի տարածաշրջանի հարցերով տնօրեն պարոն Ջիհադ Ազուրի հետ  և այլն:

Քննարկումների հիմնական շրջանակը ներառում է համաշխարհային տնտեսության, տնտեսական իրավիճակի զարգացման ընթացիկ միտումների, համաշխարհային ֆինանսական շուկաներում ֆինանսական կայունության, տարածաշրջանում տնտեսական իրավիճակի և զարգացող երկրներում աղքատության մակարդակի կրճատմանը վերաբերող հարցեր:

Հոկտեմբերի 13-ին Վաչե Գաբրիելյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետդեպարտամենտի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ տիկին Բրիջիթ Բրինքի հետ:

Հոկտեմբերի 16-ին ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը աշխատանքային այցով կմեկնի Կալիֆոռնիա, որտեղ հանդիպում կունենա նահանգապետ Ջերի Բրաունի հետ:

Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանն ուղղված մի շարք հարցեր: