Երեկ Բաթումում տեղի ունեցան շախմատի աշխարհի մինչև 8, 10 և 12 տարեկանների առաջնության առաջին տուրի հանդիպումները: Առաջնությանը մասնակցում են 66 երկրի 700-ից ավելի պատանի շախմատիստ: Մրցաշարում Հայաստանը ներկայացված է 29-ը շախմատիստով: Մասնակիցների թվում է նաև Եվրոպայի մինչև 12 տարեկանների չեմպիոն Մամիկոն Ղարիբյանը:
Մինչև 12 տարեկան տղաների ենթախմբում հանդես եկող Ղարիբյանը առաջին տուրում հաղթանակ տոնեց: Հաղթանակներ տոնեցին նաև այս ենթախմբում հանդես եկող Սարգիս Սարգսյանը և Գրիգոր Դավթյանը: Մինչև 12 տարեկանների մրցաշարում հանդես եկող մեր 4 այլ պատվիրակները պարտություններ կրեցին:
Մինչև 10 տարեկան տղաների ենթախմբում Հայաստանի 6 պատվիրակներից երեքը` Գոռ Սարգսյանը, Հայկ Գրիգորյանը և Էմին Օհանյանը տոնեցին հաղթանակներ, Արսեն Դավթյանն իր պարտիան ավարտեց ոչ-ոքի արդյունքով, իսկ Դավիթ Գասպարյանն ու Էրիկ Հակոբյանը պարտվեցին:
Մինչև 8 տարեկանների մրցաշարում Հայաստանն ունի երեք պատվիրակ: Առաջին տուրում Նիկոլայ Հովյանը հաղթանակ տոնեց, Ռուդոլֆ Փաշիկյանն իր պարտիան ավարտեց հաշտությամբ, իսկ Մենուա Հակոբյանը պարտվեց:
Աղջիկների մինչև 12 տարեկանների մրցաշարում Մարիամ Մկրտչյանը, Աստղիկ Հակոբյանը և Ասյա Եդիգարյանը հաղթանակներ տոնեցին, Մարիետա Խաչատրյանը ոչ-ոքի խաղաց, իսկ այս ենթախմբում հանդես եկող Նադեժդա Խաչատրյանը, Հասմիկ Քոչինյանը, ինչպես նաև մինչև 8 և 10 տարեկանների ենթախմբերում հանդես եկող մեր պատանի շախմատիստուհիները պարտություններ կրեցին: