Փետրվարի 17-ին, ժամը 01:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր-Չքնաղ ճանապարհին մեքենաներն արգելափակվել են ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա, 15 ուղևորի տեղափոխել են Ապարան քաղաք: