տուն Լուրեր Մեքենան Ազատության պողոտայից ընկել է Սարալանջի փողոց (լուսանկարներ)

Մեքենան Ազատության պողոտայից ընկել է Սարալանջի փողոց (լուսանկարներ)

79
0

Saral (3)

Փրկարար ծառայությունը հունվարի 18-ին, ժամը 03.12-ին ահազանգ է ստացել, որ Սարալանջի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ՕԽ-ն եւ երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չպարզված հանգամանքներում «Շկոդա» մակնիշի 29 UU 165 պ/հ ավտոմեքենան (վարորդ Վ. Վ., ծնվ. 1988թ.) դուրս է եկել Ազատության պողոտայի երթեւեկելի հատվածից եւ ընկել Սարալանջի փողոց:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ուղեւորներ Ս. Ա.-ն  (ծնվ. 1976թ.) եւ Ա. Պ.-ն (ծնվ. 1992թ.) ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից:

Ս.Ա.-ն տեղափոխվել է «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ Ա.Պ.-ն՝ ՃԿԿ ՕԽ-ի ավտոմեքենայով, տեղափոխվել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ դադարեցրել գազի արտահոսքը:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։

Saral (1)

Saral (2)