տուն Լուրեր Մեկը լռում է, մյուսը չի մեկնաբանում

Մեկը լռում է, մյուսը չի մեկնաբանում

211
0

Երեկվանից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում քննարկում են Սերժ Սարգսյանի 65-ամակին  նվիրված երգը, որի խոսքը գրելէ Ավետ Բարսեղյանը: Օգտատերերի մեծ մասը քննադատել է երգն ու այն կատարողին՝ երգիչ Ռազմիկ Ամյանին:

Araratnews.am-ը կապ հաստատեց Ավետ Բարսեղյանի հետ՝ երգի արձագանքների մասին պարզաբանում լսելու համար, սակայն խոսքի հեղինակը հրաժարվեց մեկնաբանել:

Ի դեպ, նշենք, որ Հարութ Փամբուկչյանի՝ երեկ տեղի ունեցած համերգին մասնակցելու էր նաեւ Ռազմիկ Ամյանը, սակայն վերջինս չէր ներկայացել՝ անհասկանալի պատճառներով։

Փորձեցինք այս ամենի կապակցությամբ պարզաբանում լսել Ռազմիկ Ամյանից, սակայն թե՛  երգչի, թե՛ պրոդյուսերի հեռախոսահամարն անհասանելի էր:

Հարութ Փամբուկչյանի  թիմի համար եւս անակնկալ է եղել Ռազմիկ Ամյանի չմասնակցելը: Իսկ թե ինչու երգիչը չի եկել համերգին՝ չգիտեն:

Ոմանք ենթադրում են, որ նրա չգալը համերգին կապ ունի  Սերժ Սարգսյանի երգի կատարման համար արժանացած քննադատությունների հետ: Միգուցե Ռազմիկ Ամյանը մտավախություն է ունեցել, որ բեմ դուրս գալուց հետո կարժանանա հանդիսատեսի վատ արձագանքին: Հուսանք՝ երգիչն ու իր պրոդյուսերը կանդրադառնան աղմուկին ու կտան սպառիչ պատասխան:

Հիշեցնենք, որ  այդ երգի հոլովակի հրապարակումից հետո ֆեյսբուքյան գրառում էր արել նաեւ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը.

«Կոչումների շնորհման հարցը լրջագույն քննարկման կարիք ունի:

 Հ.Գ. Մինչդեռ նա մշակույթի վաստակավոր գործիչ է»: