տուն Քաղաքական Միջազգային Մեկ տարի առաջ այս օրը սկսվեց Մայդանը (տեսանյութ)

Մեկ տարի առաջ այս օրը սկսվեց Մայդանը (տեսանյութ)

107
0

big

Այսօր Ուկրաինայում նշվում է «Մայդանի» դեպքերի մեկամյակը։

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրերին Ուկրաինայի այն ժամանակվա նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարեց Եվրամիության հետ ասոցացման պայամանագրի ստորագրումը հետաձգելու մասին։ Այն պետք է տեղի ունենար այդ հայտարարությունից մեկ շաբաթ անց։ Մի քանի հարյուր մարդ 2013 թվականի նոյեմբերի 21-ին դուրս եկան փողոցներ։ Օրեր անց բողոքներ սկսվեցին Ուկրաինայի ամբողջ տարածքում։

Մինչև այս տարվա փետրվարի 22-ը, երբ Յանուկովիչը պաշտոնանկ արվեց, ավելի քան հարյուր մարդ սպանվեց։ Իսկ մարտ ամսին Ռուսաստանը, որը փաստացի կորցրեց Ուկրաինայի նկատմամբ վերահսկողությունը, քանի որ իշխանությունից հեռացվեց ՌԴ-ին ենթարկվող վարչախումբը, բռնազավթեց Ղրիմը, ինչպես նաև զինված հակամարտություն հրահրեց Դոնբասում, որը մինչ օրս շարունակվում է։

«Ուկրաինան արժանապատվության և ազատության տարածք է։ Այդպիսին այն դարձել է ոչ թե մեկ, այլ երկու Մայդանների արդյունքում՝ 2004 թվականի Մայդանում ազատության տոնն էր, 2013 թվականի հեղափոխությունը՝ արժանապատվության հեղափոխություն էր», — ասվում է նախագահ Պորոշենկոյի հայտարարության մեջ։