տուն Լուրեր Մեկ օրում արձանագրվել է 10 ՃՏՊ

Մեկ օրում արձանագրվել է 10 ՃՏՊ

112
0

շտապ օգնություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 13-ից 14-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքերը բացահայտվել են:

Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք:

Բացահայտվել է գողության 15, խարդախության 8, յուրացման և հարկերից խուսափելու 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության և յուրացման 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: