տուն Լուրեր «Մեկ հայ, մեկ հոդված» խորագրով արշավի նպատակն է հարստացնել հայերեն վիքիպեդիան բարձրակարգ...

«Մեկ հայ, մեկ հոդված» խորագրով արշավի նպատակն է հարստացնել հայերեն վիքիպեդիան բարձրակարգ հոդվածներով

134
0

55

2014 թվականի մարտի 24-ին «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության և «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկեց համահայկական «Մեկ հայ, մեկ հոդված» խորագրով արշավը։ Նախագծի նպատակն է հարստացնել Հայերեն Վիքիպեդիան բարձրակարգ հոդվածներով, Վիքիպեդիայի ստեղծագործ միջավայր ներգրավելով հայ հասարակության բոլոր անդամներին, ինչպես նաև միասին ստեղծել ժամանակակից տեղեկատվական աշխարհին համահունչ և տեղեկատվական մարտահրավերներին դիմակայող հայկական ժառանգությանը արժանի հայերեն բովանդակություն:

Արշավի ընթացքում կազմակերպվել են վիքիհանդիպումներ գիտնականների, գրողների, նկարիչների, դերասանների և այլ բնագավառի գործիչների հետ՝ օգնելու նրանց տիրապետելու վիքիմշակույթին և իրենց ներդրումն ունենալու Հայերեն Վիքիպեդիայի հարստացման գործում: Բացի այդ կազմակերպիչները մշտապես անցկացնում  են հանդիպումներ, սեմինարներ, ուսուցողական և խրախուսական միջոցառումներ կրթական, մշակութային, հաստատությունների և այլ կազմակերպությունների հետ ։

Այս ընթացքում արշավին են միացել բազմաթիվ մարդիկ և կազմակերպություններ։ Արշավին անդրադարձել են նաև միջազգային լրատվական կայքեր, այդ թվում՝ BBC-ն http://www.bbc.com/news/blogs-news-from-elsewhere-28588188, The guardian-ը http://www.theguardian.com/world/2014/aug/01/armenia-wikipedia-entry-promote-language-culture?CMP=twt_gu, newsweek-ը http://www.newsweek.com/theres-more-armenia-kardashians-262663։ Արշավի ֆեյսբուքյան էջում https://www.facebook.com/pages/%D5%84%D5%A5%D5%AF-%D5%B0%D5%A1%D5%B5-%D5%B4%D5%A5%D5%AF-%D5%B0%D5%B8%D5%A4%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%8E%D5%AB%D6%84%D5%AB%D5%BA%D5%A5%D5%A4%D5%AB%D5%A1%D5%B5%D5%B8%D6%82%D5%B4/264029500433718 ներկայացվում են բոլոր իրադարձությունները և արշավին միացող անձանց հոլովակները։ Այս ընթացքում նկարահանվել է երկու հոլովակ հայտնի մարդկանց մասնակցությամբ։

https://www.youtube.com/watch?v=nc1pAPjQsho

https://www.youtube.com/watch?v=zazVM3ldIuw

Կազմակերպիչները այս գործում կարևորում են յուրաքանչյուրի ներդրումը և հայտնում արշավի շարունակականության մասին, քանի որ դրա միջոցով հայերեն վիքիպեդիան բավական մեծ տարածում է ստացել։

Այն մարդիկ, ովքեր ցանկանում են միանալ արշավին, պետք է առնվազն մեկ հոդված ստեղծեն հայերեն վիքիպեդիայում։ Այս գործում ցանկացողները կարող են այցելել «Վիքիմեդիա Հայաստան»-ի գրասենյակ,  որտեղ նրանց կօգնեն փորձառու վիքիխմբագիրները։

Այգեստան 1/30 (Սայաթ Նովա-Ալեք Մանուկյան

փողոցների խաչմերուկ, Ռադիոտան հետևում)

Հեռախոս․ 010 575397

Էլ. հասցե` [email protected]