տուն Լուրեր Մեջի գինը չի՞ ավելանում, չէ՞. վարչապետըˋ Նարեկ Սարգսյանին

Մեջի գինը չի՞ ավելանում, չէ՞. վարչապետըˋ Նարեկ Սարգսյանին

119
0

Hovik-Abrahamyan3

Այսօր ՀՀ Կառավարության նիստին ՀՀ Քաղաքաշնության նախարար Նարեկ Սարգսյանը հաստատման ներկայացրեց պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովելու նախագիծը:

«Բնակարանների դիրքի փոփոխության հետ կապված զուտ տեխնիկական բնույթի խմբագրում է իրականացվել: Կառավարության որոշումը ընդունվել է էսքիզային տարբերակի հիման վրա, այժմ անհրաժեշտություն է առաջել համապատասխան բանակարանների դիրքերի գործակիցների փոփոխության»,-ասաց Նարկես Սարգսյանը:

Ի պատասխան վարչապետ Հովիկ Աբրահամյանը ասաց.

«Մեջի գինը չի՞ ավելանում, չէ՞: Նման պայման չի եղել»:

«Չի ավելանում, չկա, չկա»,-պատասխանեց Նարեկ Սարգսյանը:

«Դե որ չկա, մի գրեք ուրեմն»,-ասաց վարչապետը:

Նախարարը պատասխանեց, որ ուղղակի խմբագրությունը լավ չի գրած, իսկ գինը չի ավելացել:

Հովիկ Աբրահամյանը ասաց, որ եթե գինը չի ավելացել, որոշումը արդար է և հաստատում է նախագիծը: