ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում:
Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում դատական նիստից առաջ: «Ոչինչ չեմ ասելու մինչև դատական նիստը չավարտվի: Մեղադրանքին ծանոթ եմ և, հասկանալի է, որ մեղադրանքը չեմ ընդունում: Մնացած բոլոր պարզաբանումները իմ փաստաբանները կներկայացնեն նիստի ավարտից հետո»,- ասաց Գևորգյանը: